Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչն է ամենավտանգավորը արագ սննդի ռեստորաններում. 1in.am

Ինչն է ամենավտանգավորը արագ սննդի ռեստորաններում. 1in.am

Ինչն է ամենավտանգավորը արագ սննդի ռեստորաններում: Չինական  ռեստորանները սառույց են օգտագործում գազավորված ըմպելիքների համար, որը 19 անգամ ավելի շատ բակտերիա է պարունակում, քան խմելու ջրի թույլատրելի քանակը: Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն:

 

Փորձագետների խոսքով՝ սառույցի պատրաստման մեքենաների կեղտը, թույլ սննդային սանիտարական վիճակն ու ոչ բավարար մանրէազերծումը նպաստում են սառույցի մեջ բակտերիաների բարձր պարունակությանը:

 

Պեկինի համալսարանում դիետոլոգիայի պրոֆեսոր Դին Քեյի խոսքով՝ ջրի աղտոտվածության այդպիսի բարձր մակարդակները կարող են վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսին է դիզենտերիան:

 

ABC 4-ի գաղտնի հետազոտությունը ցույց է տվել, որ սառույցը չափազանց կեղտոտ է եղել: Նրանք պատահականության սկզբունքով մի քանի ռեստորան են ընտրել և յուրաքանչյուրից մի բաժակ սառույց վերցրել:

 

Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ դա կարող է վարակ առաջացնել և մահվան պոտենցիալ վտանգ ունի՝ հատկապես թույլ իմունային համակարգով մարդկանց դեպքում:

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ